Խաչատուր (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուր (այլ կիրառումներ)
Խաչատուր Խաչատուր | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | խաչի տվածը |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Խաչիկ, Խաչուկ, Խաչո, Խեչո, Խաչի |
Կապված հոդվածներ | «Խաչատուր» սկսվող էջեր |
Խաչատուր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաչ և տուր բառերից։ Նշանակում է «խաչի տվածը»։ Սկսել է գործածվել 11-րդ դարից։ Փաղաքշական ձևերն են Խաչիկ, Խաչուկ, Խաչո, Խեչո, Խաչի[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչատուր դպրապետ, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ուղեկիցներից մեկն էր, երբ վերջինս 1047 թվականին գնում էր Կոստանդնուպոլիս՝ կայսեր ներկայանալու համար[2]։
- Խաչատուր Շիրակունի, փառքի համար դարձավ հունադավան և կայսեր կողմից նշանակվեց Անտիոքի իշխան[3][4]։
- Խաչատուր ոմն, ով իր անունն արձանագրել է Խոշունի աշտարակի հյուսիսային պատի վրա 1102 թվականին[5]։
- Խաչատուր Անեցի, աշակերտ Սարգիս վարդապետի Փառիսոսո, Երեմիա Անձրևիկի դասընկերն է[6]։
- Խաչատուր, առաջնորդ Հոռոմոսի վանաց, հիշատակված է 1174 և 1181 թվականներին[7][8][9]։
- Խաչատուր վարդապետ Տարոնեցի, առաջնորդ Հաղարծնի վանուց, որի պատճառով կոչվում է նաև Հաղարծնեցի։
- Խաչատուր եպիսկոպոս Կարուց, ով հաջորդել է Աբրահամ եպիսկոպոսին, ով իր ազգականն էր, գնաց Շնորհալու մոտ և նրանից եպիսկոպոս ձեռնադրվեց 1179 թվականին[10]։
- Խաչատուր քահանա, ծաղկող, ով ծաղկել է մի Ավետարան, որն ընդօրինակեց Թորոս գրիչը Դրազարկի վանքում՝ առաջնորդ Սամուելի հրամանով 1181 թվականին[11]։
- Խաչատուր, հայր Վարդ քահանայի և պապ Պապեր գրչի, ով 1193 թվականին Սեբաստիայում ընդօրինակեց Ավետարանը[12]։
- Խաչատուր աբեղա, աշակերտ Դավիթ վարդապետի Քոբայրեցու, ով 1195 թվականին Հաղպատի վանքում ընդօրինակեց Եփրեմի «Մեկնություն Ավետարանի Համաբարբառ» աշխատությունը[13][14]։
- Խաչատուր, վանական Սկևռի վանքի, աշակերտ Ներսես Լամբրոնացու, հավաքող մատենից։ 1192 թվականին Գևորգ վարդապետին կազմել տվեց Հարանց վանքը՝ զանազան օրինակներից ի մի հավաքելով և մասամբ էլ ինքը հորինելով, իր ուսուցչի՝ Լամբրոնացու վերահսկողությամբ[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 467-490 — 682 էջ։
- ↑ Ուռհ․ 105
- ↑ Չամչյան Բ․ 972, 992, 1001
- ↑ Սիսուան 46-47
- ↑ Շիրակ 18
- ↑ Սամ․ անեց․ 128
- ↑ Սարգիսեան, Տեղագր․ 148
- ↑ Շիրակ 21, 27, 28
- ↑ Արրտ․ 1870, 299
- ↑ Տաշեան Ցուց․ 335, 350
- ↑ Manus. brit. mus. 5 բ
- ↑ Ձեռագիր Վասպուրական 80
- ↑ Զարբ․ թրգմ․ 448
- ↑ Հայապ․ 383
- ↑ Սիսուան 98